Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ցուցարարները շարունակում են պահանջել

Ցուցարարները շարունակում են պահանջել
26.07.2013 | 12:41

Տրանսպորտի վարձի իջեցումը չի հանդարտեցրել ակտիվիստներին։ Այս պահին Երևանի քաղաքապետարանի մոտ շարունակվում են նրանց բողոքի ակցիաները։ Երիտասարդները պահանջում են պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման ապօրինի որոշումը։ Պահանջում են նաև փոխհատուցել այն ուղևորներին, ովքեր անցած օրերին վճարել են 150 դրամ ուղեվարձ, ինչպես նաև փոխհատուցել այս օրերին վարորդներին հասցված բարոյական վնասը։ Ցուցարարները պահանջում են նաև պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին, «Երևանտրանս» ընկերության տնօրենին, ներկայացնել ուղեվարձի թանկացման որոշման և այն կասեցնելու իրավական հիմքերը և այլն։

Քաղաքապետարանը շրջապատված է ոստիկաններով, ովքեր թույլ չեն տալիս ակտիվիստներին մուտք գործել քաղաքապետարան գլխավոր մուտքով։

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ